Toyota-ն 2020 թվականին կներկայացնի անվարորդ մեքենաների վերջնական տարբերակը


Toyota-ն 2020 թվականին կներկայացնի անվարորդ մեքենաների վերջնական տարբերակը

  • 07-10-2015 12:20:24   | Ճապոնիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Toyota Motor ավտոարտադրող ընկերությունը 2020 թվականին նախատեսում է ներկայացնել ինքնավար շարժման համակարգով մեքենաների վերջնական տարբերակը: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով WSJ-ին:
 
Ընկերության վերոնշյալ մտադրության մասին լրագրողներին պատմել է անվտանգության համակարգերի զարգացման վարչության պետը: Նա նաև Lexus GS-ի վրա ցուցադրել է անվարորդ մեքենաների վերջին նախատիպի հնարավորությունները: 
Ավտոմեքենան ինքնավար ռեժիմով 10 րոպեում 60կմ/ժ արագությամբ անցել է վճարովի ավտոմայրուղով, ինքնուրույն վերադասավորվել  է ճանապարհի երթևեկելի  մի գոտուց մեկ այլ գոտի և զարգացրել արագություն: 
Մեքենայի վրա տեղադրված է ռադար և տեսախցիկ, որոնք թույլ են տալիս կառավարող ալգորիթմին ճանապարհի վրա հսկել իրավիճակը: Մեքնեայի վարորդը նշյալ համակարգը կարող է օգտագործել որպես ակտիվ օգնական մեքենայի մեխանիկական վարման դեպքում: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play