Բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի և Բելգիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների միջև


Բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի և Բելգիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների միջև

  • 07-10-2015 13:37:42   | Բելգիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի Բրյուսել կատարած այցի ժամանակ բախումներ են տեղի  ունեցել Թուրքիայի և Բելգիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների միջև: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով RTBF-ին: 
 
Ամենալուրջ բախումը եղել է միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտի շենքում: Վեճի պատճառ է դարձել թուրք առաջնորդի ելույթ ունենալու համար նախատեսված սենյակում անվտանգության ստուգումները: Էրդողանի հատուկ ծառայության աշխատակիցները նախընտրել են անձամբ ստուգել անվտանգությունը, մինչդեռ այդ ծառայությունը պետք է իրականացվի հյուրընկալող կողմի կողմից: 
Բելգիացի հատուկ ծառայությունների աշխատակիցները իրենց թուրք գործընկերների նման պահվածքը համարել են անհարգանքի նշան: Արդյունքում Էրդողանի թիկնապահներից մեկն արմունկով հարվածել է բելգիացուն, ով վայր է ընկել: 
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 4-6-ը պաշտոնական այցով գտնվում էր Բելգիայում:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play