Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ

  • 07-10-2015 14:13:37   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ
 
Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ գրադարանավարի օրվա առթիվ։ Մեր  ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքում միշտ էլ յուրօրինակ սիրով է վերաբերվել գրին և  գրականությանը, իսկ գրագետ, կարդացած մարդն  առանձնակի հարգանք է վայելել հասարակության շրջանում: Բոլոր ժամանակներում գիրքն է եղել իմացության հիմնական աղբյուրը, մտքերի այն շտեմարանը, որն անփոխարինելի է մնում անգամ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում։ Նաև այս համատեքստում է հատկապես կարևորվում հասարակության կրթական, գիտական և մշակութային զարգացման ասպարեզում, ինչպես նաև  ժամանակակից քաղաքացու դաստիարակության և համակողմանի զարգացման գործում ձեր կատարած ներդրումը։ Վստահ եմ, որ գրադարանների ընթերցասրահներից երբևէ չի պակասի գիտակ ընթերցողի ներկայությունը և դուք ձեր կատարած կարևոր առաքելությամբ միշտ արթուն կպահեք սերը դեպի գիրքը։
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական ձեր տոնը, սեր, քաջառողջություն և համերաշխություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին։ 
 
ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն