Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները Մեն կղզու մրցաշարի առաջատարներից են


Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները Մեն կղզու մրցաշարի առաջատարներից են

  • 07-10-2015 14:21:47   | Իռլանդիա  |  Սպորտ

 
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Մեն կղզու մրցաշարում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավաքականի անդամներից Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ հավաքականի մյուս անդամները՝ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը առավելության են հասել մրցակիցների նկատմամբ:
 
4 տուրից հետո առաջատարները Ֆրանսիայի, Հնդկաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն են: Նույնքան` 3,5 միավոր ունեն նաև Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը:  
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play