Իտալական Caviar ապրանքանիշը ՀՀ գերբով iPhone 6s է թողարկել


Իտալական Caviar ապրանքանիշը ՀՀ գերբով iPhone 6s է թողարկել

  • 07-10-2015 16:42:19   | Իտալիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Իտալական Caviar ապրանքանիշը ներկայացրել է iPhone 6s սմարթֆոնի թանկարժեք՝ «Ատլանտե» նոր հավաքածուն, որում ներառված են Հայաստանը, Ռուսաստանը, Իտալիան, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը և Ադրբեջանը:
 
Հայաստանի համար ստեղծված մոդելի ետնամասում պատկերված է Հայաստանի Հանրապետության գերբը, Արարատ լեռը, Էջմիածնի Մայր Տաճարը և Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշ համարվող «Պապիկ-Տատիկ»-ը: Ստորին մասում առկա է «Ազատ Անկախ Հայաստան» գրառումը: Նոր iPhone 6s-ի կաղապարը պատրաստված է ոսկուց և տիտանից, իսկ արժեքը կազմում է մոտ 3000 դոլար:
 
Նյութի աղբյուրն այստեղ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ