ՀՀ գյուղնախարարությունը հիշեցնում է ներմուծողներին՝ ներմուծման լիցենզիա ստանալու կարգը


ՀՀ գյուղնախարարությունը հիշեցնում է ներմուծողներին՝ ներմուծման լիցենզիա ստանալու կարգը

  • 07-10-2015 18:14:28   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ 2016 թվականին ՀՀ տարածք երրորդ երկրներից հատիկային բերքի հավաքման կոմբայններ և կոմբայնների մոդուլներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` ներկրողների ցանկում ընդգրկվելու և մեկանգամյա ներմուծման լիցենզիա ստանալու համար:
 
Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված ներմուծման թույլատրելի ծավալներին համապատասխան: 2016 թվականի համար թույլատրելի ծավալ է սահմանված 11 միավոր:
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ Հայաստանի Հանրապետության տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1488-Ն որոշմամբ:
 
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալություն հետևյալ հեռախոսահամարով` 011 23-55-02:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play