ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Մայք Քելիին


ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Մայք Քելիին

  • 07-10-2015 18:23:07   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի փորձագետ Մայք Քելիի հետ:
 
Վահրամ Շահինյանը, ողջունելով եվրոպացի պատվիրակին և կարևորելով Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ համագործակցությունը, փորձագետ Մայք Քելիի խնդրանքով ներկայացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասությանը հանձնված հատկապես խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքների վերաբերյալ տվյալներ և խոսեց իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերի ու առանձնահատկությունների մասին:
 
Հանդիպման ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի, Ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանի և Ծառայության  խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Ղահրամանյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության և առանձին քրեական գործերով եվրոպացի պատվիրակ Մայք Քելիին հետաքրքրող մի շարք հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ:
 
ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են՝ հանդիպման ավարտին փորձագետ Մայք Քելին դրական գնահատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության որդեգրած մարտավարությունը և գոհունակություն հայտնեց համագործակցության ձևավորված ավանդույթները պահպանելու կապակցությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play