Օլանդն առաջարկել է միավորել Ասադի զորքերի և սիրիական ազատ բանակի ուժերը՝ ընդդեմ ԻՊ-ի.Վլադիմիր Պուտին
07-10-2015 19:01:12 | Ֆրանսիա | Միջազգային
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է միավորել սիրիայի կառավարական և ընդդիմադիր ուժերն Իսլամական պետության դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Փարիզ կատարած վերջին այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը հետաքրքիր գաղափար է արտահայտել, համաձայն որի, կարելի է փորձել, ամեն դեպքում, միավորել կառավարական բանակի, նախագահ Ասադի բանակի եւ այսպես կոչված սիրիական ազատ բանակի ջանքերը»,- ասել է Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ: