Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին


Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին

  • 07-10-2015 19:21:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին՝ ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանի ուղեկցությամբ:
 
Վարչապետը ողջունել է Ռ. Էմմիյանին և շնորհակալություն հայտնել Արցախի աթլետիկայի բնագավառը ևս ուշադրության ներքո պահելու համար: «Մեզ համար միշտ հաճելի է Ձեզ հյուրընկալել՝ որպես թե՛ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ և թե՛ անվանի մարզիկ: Ուրախալի է, որ մեր ֆեդերացիաների միջև համագործակցությունը պտուղներ է տալիս, և Արցախում ևս զարգանում է սպորտի այդ ուղղությունը»,- նշել է վարչապետը:
 
Ա. Հարությունյանը ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին պարգևատրել է ԱՀ վարչապետի հուշամեդալով՝ ԱՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար::
 
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բարձր գնահատականի համար: Մեծ պատիվ է Ձեզնից հուշամեդալ ստանալ, որը պարտավորեցնում է ինձ ավելի արդյունավետ աշխատել: Ուրախալի է տեսնել, որ անձամբ Դուք խրախուսում եք սպորտի զարգացումն Արցախում»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը:
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ Ֆեդերացիայի նախագահը վարչապետին է հանձնել հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած կիսամարաթոնի մեդալներից և հուշանվերներից՝ հույս հայտնելով, որ Արցախում ևս նմանատիպ զանգվածային միջոցառումներ կկազմակերպվեն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play