Իրանական խորհրդարանը հավանություն է տվել միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրին


Իրանական խորհրդարանը հավանություն է տվել միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրին

  • 13-10-2015 15:20:23   | Իրան  |  Մշակույթ

Իրանի խորհրադարանը հավանության է արժանացրել միջուկային ծրագրի շուրջ Իրանի Հանրապետության և վեցնյակի միջև ձեռք բերված համաձայնագիրը: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով  Reuters-ին:
 
Փաստաթղթի օգտնին կողմ է քվեարկել իրանական խորհրդարանի 161 պատգամավոր, դեմ է արտահայտվել 59-ը, իսկ ձեռնպահ է մնացել 13 պատգամավոր: 
Համաձայանգրին դեմ են արտահայտվել հիմնականում պահպանողական ճակատի ներկայացուցիչները, ովքեր Հասան Ռոհանիի կառավարությանը մեղադրում են երկրի շահերին դավաճանելու մեջ:  Նախնական քվեարկության ընթացքում ևս միջուկային գործարքի կողմանկիցները հաղթանակ էին տարել: 
Համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ կմտնի Իրանի Գլխավոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի հաստատումից հետո: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» միջուկային ծրագրի շուրջ համաձայնության էին եկել: Վերջնական փաստաթղթի համաձայն՝ Իրանի դեմ գործող պատժամիջոցները պետք է կասեցվեին, դրան ի պատասխան՝ Թեհրանը պետք է միջուկային զենքի ստեղծման ոչ մի փորձ չձեռնարկեր:   
 
Նոյյան տապան  -   Մշակույթ