Երևանում անցկացվելու է «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը (Տեսագրություն)


Երևանում անցկացվելու է «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը (Տեսագրություն)

  • 21-10-2015 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 21-ին  ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը «Այսօրը եւ մտավորականները» խորագրով շարքից անցկացրեց  ասուլիս՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացմանը նվիրված «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսների  վերաբերյալ։
 
Բանախոսներն են` 
 
Արա Հայթայան -նկարիչ և նախկին հայ-ճապոնական ցուցահանդեսների համադրող
Աշոտ Հարությունյան-քանդակագործ, ներկա և նախկին հայ-ճապոնական ցուցահանդեսների մասնակից
Մակի Միկիկո- Գալերի Գինզա ի Չոմեի տնօրեն և այս ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը
Վարդիթեր Հարությունյան- ցուցահանդեսի կազմակերպիչ և թարգմանիչ (ԷՅԲԻՔ կազմակերպության տնօրեն)
Միձուե Տակագի- ճապոնացի նկարչուհի, ով երկրորդ անգամ է այցելում Հայաստան ցուցահանդեսի մասնակցելու համար
 
Ցուցահանդեսի վերաբերյալ. 
 
«էյբիք» կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի պատմության թանգարանում հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 16:00-ին և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության Կենտրոնում, հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 16:00-ին կկայանա «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսների բացումը:
 
«էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ (տնօրեն՝ Մակի Միկիկո), մեկ տասնամյակ է, ինչ կազմակերպում է երկկողմանի անհատական և խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և Ճապոնիայում: Նպատակը հայ արվեստասերին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից գեղագիտությանը և փոխադարձաբար ճապոնական հասարակությանը՝ հայ արվեստին:
 
Ցուցահանդեսում կներկայացվեն երկու երկրների գեղանկարիչների, քանդակագործների ստեղծագործություններից:
 
Արվեստասերը հնարավորություն կունենա հանդիպելու և շփվելու ճապոնացի և հայ արվեստագետների հետ:
 
Ցուցահանդեսին իրենց ստեղծագործություններով (գեղանկար, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ) կներկայանան 21 ճապոնացի և 9 հայ արվեստագետ:
 
Ցուցահանդեսը բաց է հոկտեմբերի 22-ից 30-ը:
 
Հոկտեմբերի ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Ճապոնիայի լիազոր դեսպան Պր. Տագուչին:
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցնեը
1.Երկիր ՄեդիաTV
2.Հանրային Ռադիո «Լյունսե»երիտասարդական ծրագիր
3.Nt.am
4.Erit.am
5.Armradio.am
6. Հայաստանի Հանրապետություն
7.Panorama.am
8.Newsarmenia.am
9. Sputnik Armenia.am
 
Ասուլիսի լուսանկարներն այստեղ
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ