Մի քանի տասնյակ մարդ է զոհվել Նիգերիայի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում


Մի քանի տասնյակ մարդ է զոհվել Նիգերիայի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում

  • 16-10-2015 11:29:13   | Նիգերիա  |  Միջազգային

Մի քանի տասնյակ մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում հնչած երկու պայթյունների հետևանքով: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով  Yahoo News-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ահաբեկչությունը տեղի է ունեցել Մայդուգուրի քաղաքում: Նախնական տեղեկություններով մահապարտ-ահաբեկիչները պայթուցիկները գործի են դրել երեկոյան աղոթքի ժամանակ: 
Տեղացիների փոխանցմամբ`մզկիթում տեղավորվել է շուրջ 40 մարդ: «Մզկիթի ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են»,- նշել է ականատեսը: 
Մեկ այլ ականատեսի պնդմամբ` վերոնշյալ ահաբեկչության զոհ է դարձել 42 մարդ: 
Կատարվածի մեղավրությունը ոչ ոք իր վրա չի վերցրել: 
Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային