Իրանը պատրաստ է սանկցիաների վերացումից հետո կտրուկ ավելացնել արտահանվող նավթի ծավալները


Իրանը պատրաստ է սանկցիաների վերացումից հետո կտրուկ ավելացնել արտահանվող նավթի ծավալները

  • 19-10-2015 17:20:40   | Իրան  |  Միջազգային

Սանկցիաների վերացման հաջորդ իսկ օրն Իրանը մտադիր է օրական արտահանել 500 հազար բարել նավթ:  Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեին:
 
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է այդ դեպքում ինչ-որ պայմաններ դրվեն Նավթ արտահանող երկրների կազմակերպության (անգլ.՝ The Organization of the Petroleum Exporting Countries; կրճատ՝ ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ) կողմից, վերջինս հայտարարել է, որ իրենք իրենց նավթն իրացնելու համար որևէ մեկի թույլտվության կարիքը չունեն և իրենց նավթը դուրս կգա շուկա: 
Միևնույն ժամանակ նա ակնկալում  է ՕՊԵԿ-ի կողմից ողջամիտ գործողությունների իրականացում, որոնք միտված կլինեն ապահովելու իրանական նավթի համաշխարհային շուկա դուրս գալը: 
«ՕՊԵԿ-ի անդամ պետությունները և սպառողները ողջունում են իրանական նավթի վերադարձը շուկա»,- համոզված է իրանցի նախարարը: 
Ավելին` իրանական իշխանությունները պատրաստ են համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ նավթագազային մասնաճյուղերի ստեղծման ընդհանուր ծրագրերի շրջանակներում, սակայն Զագանեի խոսքերով` ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ չեն թույլատրում ամերիկյան ընկերություններին դա անել:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play