Ինդոնեզիայում մանկապիղծներին կպատժեն քիմիական կրտմամբ


Ինդոնեզիայում մանկապիղծներին կպատժեն քիմիական կրտմամբ

  • 22-10-2015 13:55:38   | Ինդոնեզիա  |  Միջազգային

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մանկապիղծներին լրացուցիչ պատժելու նպատակով շուտով կստորագրի բանտերում քիմիական կրտման ներդրման մասին հրամանագիր:  Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` այդ կերպ Ինդոնեզիան միանում է այն պետություններին, որոնք ևս կիրառում են նմանատիպ պատժամիջոցներ: Խոսքը վերաբերում է Լեհաստանին, Ռուսաստանին, Էստոնիային և ԱՄՆ-ի մի քանի նահանգներին: 2011 թվականին Հարավային Կորեան դարձավ առաջին ասիական պետությունը, որտեղ որպես պատժատեսակ սկսեցին կիրառել քիմիական կրտումը:
«Մենք չափազանց մտահոգ ենք երեխաների նկատմամբ իրականացվող բռնությունների դեպքերի աճով, որը հասել է անհավանական մասշտաբների»,- հայտարարել է Ինդոնեզիայի Գլխավոր դատախազ Մուհամեդ Պրասետոն:
Նրա խոսքերով` քիմիական կրտումը կդառնա լրացուցիչ պատիժ մանկապիղծների համար, որպեսզի այդ կերպ ստիպեն նրանց հանցագործությունն իրականացնելուց  առաջ հազար անգամ մտածել:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play