Երևանում բացված «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ցուցահանդեսը կշարունակվի ևս վեց օր (տեսանյութեր)


Երևանում բացված «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ցուցահանդեսը կշարունակվի ևս վեց օր (տեսանյութեր)

  • 24-10-2015 15:13:00   | Հայաստան  |  Մշակույթ



Երևանում հոկտեմբերի 22-ից 30-ը հայտարարված է որպես հայ-ճապոնական մշակութային համագործակցության օրեր, որի շրջանակներում Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը:
 
Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ նշեց «էյբիք» կազմակերպության տնօրեն, վերոնշյալ ցուցահանդեսի կազմակերպիչ Վարդիթեր Հարությունյանը, «Ավանդույթից-արդիականություն» խորագրով երևանյան ցուցահանդեսը նվիրվում է հունվարին Երևանում բացված Ճապոնիայի դեսպանությանը: 
Նրա տեղեկացմամբ` նմանատիպ ցուցահանդես Ճապոնիայում անցկացվել է Յոկահոմա քաղաքում, որին մասնակցել է 100 ճապոնացի և 22 հայ արվեստագետ, իսկ երևանյանին մասնակցում է 21 ճապոնացի և 10 հայ արվեստագետ, ովքեր ներկայացնում են իրենց  2-3 աշխատանքներ:  
Վ. Հարությունյանի փոխանցմամբ` ցուցահանդեսը ներառում է ավանդական ճապոնական տիկնիկներ և ժամանակակից քանդակներ, կիրառական արվեստի նմուշներ:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հայրերենով ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին և ներկաներին, նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսների անցկացումը կարևոր է այնքանով, որ դրանք բացառիկ հնարավորություն են ընձեռնում մարդկանց ծանոթանալու և ճանաչելու այլ երկրների մշակույթին:
Նա հույս հայտնեց, որ հետագայում ևս նմանատիպ միջոցառումներ պարբերաբար կկազմակերպվեն, որպեսզի հայ-ճապոնական երկկողմ մշակութային հարաբերություններն ավելի լավ զարգանան:
«Վայրի ժայռերի ծերպերից հոսող մեղրի` Հայաստանի, և լուսնի նրբաթելից հյուսված երկրի` Ճապոնիայի, մշակութային համագործակցությունը ստացվում է, քանի որ այս ցուցահանդեսը Հայաստանում անցկացվում է արդեն 9-րդ անգամ»,- ասաց  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը: 
Նկարիչ, հայ-ճապոնական ցուցահանդեսների համադրող Արա Հայթայանի խոսքերով ` հայ և ճապանոկան մշակույթն այնքան բազմաշերտ է, որ նմանատիպ մի քանի ցուցահանդեսները չեն կարող սպառել երկկողմ ժողովուրդների հետաքրքրությունը միմյանց հանդեպ:
Նրա գնահատմամբ` 2006 թվականից անկացվող երկկողմ ցուցահանդեսները հայերի և ճապոնացիներին  տալիս են որոշակի զգացողություններ ժամանակակից ըմբռնումների մասին: 
«Այս ամբողջ խճանկարը թույլ կտա արվեստագետներին կարողանալ գտնել իրենց համարժեքը և զուգահեռ ընթացող պրոցեսները մյուս երկրում»,- ասաց Ա. Հայթյանը` ընդգծելով, որ այդ ցուցահանդեսները պետք է ճակատ բացեն ապագա արվեստագետների համար: 
 
 
 Ցուցահանդեսի տեսանյութերն ու ֆոտոշարքը Մերի Հունանյանի, «Նոյյան Տապան»
Ցուցահանդեսի լուսանկարներն ամբողջությամբ այստեղ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play