Շվեդիա ներգաղթած միգրանտների թիվն անցել է 100 հազարը


Շվեդիա ներգաղթած միգրանտների թիվն անցել է 100 հազարը

  • 26-10-2015 16:28:23   | Շվեդիա  |  Միջազգային

9,8 միլիոնանոց Շվեդիայում փախստականների թվի նոր ռեկորդ է սահմանվել. մեկ շաբաթվա ընթացքում թագավորություն են ներգաղթել շուրջ 9,5 հազար մարդ:  Այս մասին գրում է tass.ru-ն:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ներգաղթյալներից  2,5 հազարը դեռահաս միգրատներ են, որոնք Շվեդիա են հասել առանց մեծահասակների ուղեկցության: Այդպիսով,  2015 թվականի ընթացքում երկրում միգրանտների ընդհանուր թիվը գերազանցել է 100 հազարը և ներկայումս կազմում է մոտ 105 հազար: 
Եվրոմիության երկրներում սա ամենաբարձր ցուցանիշն է: 
«Փախստականների ամենամեծ խմբերը մեր երկիր գալիս են Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից»,- տեղեկացրել են Շվեդիայի միգրացիոն ծառայությունից: 
Համաձայն նախորդ շաբաթ հրապարակված կանխատեսումների` Դանիայի թագավորությունում փախստականների թիվն այս և հաջորդ տարիներին կարող է հասնել 360 հազարի: Այդ միգրացիոն հոսքերի թիվը հավասար է շվեդական մի քանի քաղաքների բնակչության թվին:
Երկրի իշխանությունները մի քանի օր առաջ ստիպված են եղել փոխելու մինչ այդ իրենց ունեցած «բաց սրտերի» քաղաքականությունը: Մասնավորապես, Շվեդիայի կառավարությունը և ընդդիմությունը համաձայնություն են ձեռք բերել միգրացիոն ոլորտում ունեցած քաղաքականությունը խստացնելու կապակցությամբ: 
Այսուհետ միգրացիոն ծառայությունը ձեռք է բերել իրավունք փախստականներին ապաստան տրամադրել երեք տարով, այլ ոչ թե ընդմիշտ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային