Թուրքիան ռուսական գազի հետ կապված հայց կներկայացնի Ռուսաստանի դեմ


Թուրքիան ռուսական գազի հետ կապված հայց կներկայացնի Ռուսաստանի դեմ

  • 27-10-2015 14:49:53   | Թուրքիա  |  Ֆինանսներ

Թուրքական Botas ընկերությունը Ռուսաստանի նկատմամբ հայց է ներկայացրել միջազգային դատարան կապված գազի գների հետ: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով РИА «Новости»-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում հաստատել է, որ Թուրքիան Ռուսաստանին նկատմամբ հայց կներկայացնի:
Թուրքական ընկերությունը պահանջում է վերանայել ռուսական գազի գինը, որը գնվել է «Գազպրոմից» 2014 թվականի դեկտեմբերի 29-ից սկսած: 
Երկրներն ավելի վաղ, պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսական գազի գնի նվազեցման վերաբերյալ, սակայն դա կապված է եղել «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման թուլտվության հետ, որի շուրջ եղած վեճերը շարունակվում են մինչ օրս:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ  «Թուրքական հոսքի» կառուցման շրջանակներում «Գազպրոմը» «լվացել» է 18 մլրդ ռուբլի: 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play