Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 300-ը


Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 300-ը

  • 27-10-2015 15:15:18   | Աֆղանստան  |  Միջազգային

Աֆղանսատնում և Պակիստանում տեղի ունեցած 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերի զոհերի թիվն անցնում է 300-ը: Այս մասին գրում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով AP-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Պակիստանում առնվազն 237 մարդ զոհվել, իսկ 1000-ից ավելին վիրավորվել է: 
Աֆղանստանի իշխանություններն իրենց հերթին հաղորդել են 74 զոհի և 200-ից ավելի վիրավորների մասին: Երկու զոհվածների մասին էլ տեղեկացրել են հնդկական Քաշմիր շրջանի իշխանությունները:
Տեղեկացվում է, որ աֆղանական Բադաշխան մարզում ավերվել են երկու տասնյակից ավելի տներ: Հզոր ստորգետնյա ցնցումները զգացվել են Քաբուլում, որտեղ շատ կառույցներ մնացել են առանց էլեկտրականության և հեռախոսային կապի:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հեռավոր շրջաններից դեռևս լուրեր չկան կատարվածի հետ կապված:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հինդկուշ լեռնային համակարգում, իսկ ցնցումները զգացվել են Քաբուլում, Հնդկաստանի հյուսիսում և Իսլամաբադում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play