ՀԵԱԽ-ը ներկայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը

30-11--0001 00:00:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
Օրերս Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հավաքը, որին մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ: Ծրագրին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ)  ներկայացնում էր Եվա Գրիգորյանը: Հավաքը կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ գործող Ռուսաստանի երիտասարդական միավորումների ազգային խորհրդի, ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով զբաղվող խորհրդի և Ռուսաստանի ԿԳՆ համատեղ ջանքերով:
 
Հավաքի գլխավոր նպատակն էր  Ազգային երիտասարդական ասոցիացիաների կոնֆեդերացիայի ստեղծումը: Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի ներկայացուցիչը հանդես եկավ կոնֆեդերացիայի ստեղծման ձևաչափի վերաբերյալ առաջարկով, որը դրական արձագանք ստացավ մասնակիցների կողմից և այժմ  գտնվում է քննարկման փուլում:
 
Հավաքի ընթացքում տեղի ունեցավ լիագումար նիստ` <<ԱՊՀ.երեկ, այսօր, վաղը.ժողովուրդների պատմությունը>> խորագրով: Այնուհետև կլոր սեղանի շուրջ քննարկումներ եղան հետևյալ 3 աշխատանքային խմբերում` <<Երիտասարդության հումանիտար համագործակցությունը>>, <<Ժամանակակից մեդիան երիտասարդության համագործակցությունում>>, <<Հայրենական մեծ պատերազմի դասերը. հաղթանակի 70 տարին>>:   Քննարկումներ  անցկացվեցին նաև միջազգային երիտասարդական նախագծերին տրվող ֆինանսական օժանդակության, երիտասարդների համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Ծրագրի ավարտին տեղի ունեցավ աշխատանքային խմբերում կատարված քննարկումների արդյունքների ամփոփում:
 
Հավելենք, որ այս օրերին Մոսկվայում զուգահեռ ընթանում էր նաև ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, այդ իսկ պատճառով հավաքի մասնակիցների հետ ևս անցկացվեց համատեղ նիստ:
 
Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից