Բրուտագործական չարխ՝ երեխաների համար


Բրուտագործական չարխ՝ երեխաների համար

  • 06-11-2015 16:34:49   | Տավուշի մարզ  |  Հայտարարություններ

Մեկ տարի առաջ Մուղդուսյան արվեստի կենտրոնը սկսեց նկարչության և կավագործության դասընթացներ` նախատեսված տարբեր տարիքային երեխաների համար:
 
Քանի որ կենտրոնի  նպատակն էր հավասար հնարավորությունների միջավայր ստեղծել երեխաների համար, ի սկզբանե խոցելի խմբի երեխաների համար դասընթացներն անցկացվեցին անվճար: Իսկ վճարունակ երեխաների ծնողների նվիրատվություններով գնում ենք իրենց երեխաների ներկերը: Գումար ավելանալու դեպքում` գնում ենք ներկեր նաև ոչ վճարունակ ընտանիքների երեխաների համար: Այսպիսով, կենտրոն հաճախող երեխաներից 15-ի ծնողները չեն վճարում դասընթացների, այդ թվում՝ ներկերի համար: Մեզ համար չափազանց կարևոր է լուծել նաև այս երեխաների սոցիալական խնդիրը, ինչը հույս ունենք իրականացնել՝ նրանց մասնագիտական կրթություն տալով: Այս առումով կավագործության լիարժեք դասընթացը կարող էր իսկապես օգտակար լինել, սակայն այս դասերն իրականացնելու համար չունեինք բրուտանիվ: Ի ուրախություն մեզ, կենտրոնին արդեն նվիրել են կավի վառարան, որտեղ մինչ այժմ թրծվել են երեխաների կավե աշխատանքները: Սակայն կավագործության դասերը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ էր նաև բրուտագործական չարխ՝ 250.000 դրամ արժողությամբ: Ծրագիրն իրականացնելու և անհրաժեշտ գումարը հավաքագրելու համար կենտրոնը դիմեց ԿՈՂԲ կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամին, որի առաքելությունն է կրթամշակութային ծրագրերի և առցանց հարթակի միջոցով աջակցել պատանիներին և երիտասարդներին՝ հասնելու իրենց կրթական նպատակներին:
 
Հավանության արժանանալով հիմնադրամի Խորհրդի կողմից՝ նախագիծը տեղադրվեց հիմնադրամիkoghb.com կայքում, որը ֆինանսավորման համընդհանուր հարթակ է և հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին առցանց ստանալ և տրամադրել ֆինանսական և այլ աջակցություն՝ կրթամշակութային նախագծերի կյանքի կոչման նպատակով:
 
Շուրջ երեք ամիս տևած առցանց դրամահավաքի արդյունքում հավաքվեց բրուտանիվի ձեռք բերմանան հրաժեշտ գումարը: Բրուտանիվ պատրաստող վարպետը նույնպես զիջեց գումարի մի մասը։ Համատեղ ջանքերի շնորհիվ այժմ երեխաները կկարողանան նաև բրուտագործությանհմտություններ ձեռք բերել:
 
Մուղդուսյան արվեստի կենտրոնից հայտնում են, որ Մուղդուսյան արվեստի կենտրոնը չունի ֆինանասավորում, մեր մասնագետները չեն վարձատրվում, իսկ տարածքի վարձակալության, էլեկտրաէներգիայի, լրացուցիչ ներկանյութերի և այլ ծախսերը մենք հոգում ենք նվիրատվությունների, ինչպես նաև մեծահասակների համար անցկացվող վարպետության դասերի, և, անշուշտ, մեր ձեռնարկած գործի նկատմամբ ունեցած մեծ հավատի շնորհիվ:
 
Մանրամասների համար կարող եք այցելել koghb.com, mughdusyanart.com հասցեներ:
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ