Առաջնախաղ` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում


Առաջնախաղ` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

  • 09-11-2015 16:10:24   | Հայաստան  |  Մշակույթ

Ս. թ. նոյեմբերի 8-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղը:
 
Ներկայացումն առաջին անգամ  հանդիսատեսի դատին է հանձնվել 1983 թվականին` Միրոն Չուլակյանի բեմադրությամբ: Ներկայացման նկարչական ձևավորողն էր ՀՀ վաստակավոր նկարիչ Վիլեն Գաբուզյանը, երաժշտական ձրավորումը` Զորիկ Իսկանդարյանի, գլխավոր դերում՝ Սուրեն Հովհաննիսյան:
Թատրոնի դերասան Արամ Մխիթարյանի նախաձեռնությամբ, «Ցիլինդր» ներկայացումը` նախկին նկարչական և երաժշտական ձևավորմամբ, վերաբեմադրվել և  նվիրվել է Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ վարպետների հիշատակին և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին:
Դերերում՝ Թինա Գալոյան, Շահեն Ոսկանյան, Լևոն Զաքարյան, Արման Սաքանյան, Արամ Մխիթարյան, Արմինե Պետրոսյան, Սարգիս Ավետիսյան, Գառնիկ Բրուտյան, Ժիրայր Գաբրիելյան:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play