«Առաջիկա տասնամյակում տարածաշրջանում սպասվում են նախադեպը չունեցող մեծ անտրոպոգեն աղետներ».Մանե Հակոբյան-Ակլունց (Տեսանյութ)


«Առաջիկա տասնամյակում տարածաշրջանում սպասվում են նախադեպը չունեցող մեծ անտրոպոգեն աղետներ».Մանե Հակոբյան-Ակլունց (Տեսանյութ)

  • 11-11-2015 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Նոյեմբերի 11-ին ժամը 12.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս։ 
 
Թեման՝ «Ահազանգ. Ադրբեջանի տարածքում վաղուց ի վեր ընթացող ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսները սպառնում են տարածաշրջանի երկրներին. սպասվում են նախադեպը չունեցող մեծ անտրոպոգեն աղետներ. Հայաստանի առաջարկները և դիրքորոշումը խնդրի կարգավորման հարցում»:
 
Բանախոսներն են.
 
Մանե Հակոբյան-Ակլունց - Ֆիզ.-մաթ. գիտ. թեկն. 
 
Արա Պապյան - «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար
 
Թեմայի վերաբերյալ.
 
«Բաց նամակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին
 
Մեծարգո ՀՀ նախագահ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ կողմից պատրաստված մի կարևոր փաստաթուղթ: Այն Ադրբեջանի մերձկասպյան և կասպյան տարածքների (այսուհետ` նշված տարածքների) երկրակեղևում վաղուց ի վեր ընթացող ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսների մասին է, պայմանավորված նավթի ու գազի երկարատև, ինտենսիվ անկառավարելի արդյունահանմամամբ: Փաստաթուղթը հիմնված է բնածին և տեխնածին երկրաշարժերի գեներացման ֆիզիկայի ոլորտում իմ տեսական ուսումնասիրությունների հիմնարար արդյունքների, նշված տարածքներում 1997թ.-ից իրականացվող մանրակրկիտ մոնիթորինգի արդյունքների և այլն վրա:
 
Ժամանակի ընթացքում այդ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսները նշված տարածքներից միգրացվել ու միգրացվում են հարակից տարածքներ և ներկայումս դիտվում են ոչ միայն Ադրբեջանի ողջ տարածքում, այլ նաև հարևան ՀՀ, ԼՂՀ, ՎՀ արևելյան, ԻԻՀ հյուսիսային, ՌԴ կովկասյան տարածքներում, Կասպից ծովի մյուս սեկտորներում: Դանք մեծ վտանգ են ողջ տարածաշրջանի համար:
 
Եթե անհապաղ համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ոչ հեռու ապագայում, նշված տարածքներում կգեներացվի սեյսմիկ-գեոդինամիկ մեծ անտրոպոգեն աղետ: Արդյունքում, ողջ տարածաշրջանը կվերածվի նախադեպը չունեցող անտրոպոգեն աղետի մեծ գոտու, ինչի վերականգնումը մեր քաղաքակրթության ուժերից վեր է լինելու: Արդյունքում կխաթարվի մեր տարածաշրջանի, Մեծ Մերձավոր Արևելքի, նաև միջազգային անվտանգությունը, ինչը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուսերին է դրված:
 
Փաստաթուղթը կներկայացվի ՄԱԿ ԱԽ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ղեկավարներին, ԻԻՀ, ԼՂՀ, ՎՀ նախագահներին, ՆԱՏՕ գլխ. քարտուղարին, ՄԱԳԱՏԷ գլխ. տնօրենին, ԵՄ, ԵԽ, ԵՀ ղեկավարներին և այլն:
 
Մեծարգո ՀՀ նախագահ, պատրաստ եմ փաստաթուղթը մանրամասն քննարկել Ձեր, ՀՀ ԱԺ-ի պատգամավորների, ՀՀ կառավարության անդամների և ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների, անհատների հետ:
 
 
Հարգանքով`
 
Ֆիզ.-մաթ. գիտ. թեկն. Մանե Հակոբյան-Ակլունց»
 
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.Ա1+
2.NT.am
3.Newsbook.am
4.Armradio.am
5.AraratNews.am
6.Sputnik Armenia ռադիոկայան
 
 
Հավելյալ տեղեկություննեի համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահմաարնրով՝ Մարի Պետրոսյանին
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ