Եգիպտոս թռիչքները կասեցնելու հետեւանքով ռուսական ավիաընկերությունները կորցնելու են 9 մլրդ ռուբլի


Եգիպտոս թռիչքները կասեցնելու հետեւանքով ռուսական ավիաընկերությունները կորցնելու են 9 մլրդ ռուբլի

  • 12-11-2015 19:23:04   | Ռուսաստան  |  Տնտեսություն

Դեպի Եգիպտոս թռիչքները կասեցնելու հետեւանքով  ընթացիկ տարում ռուսական ավիաընկերությունների ֆինանսական կորուստներն, ըստ իրենց հաշվարկների`  կազմելու է 9,1 մլրդ ռուբլի։ 
 
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով  Օդային տրանսպորտի օպերատորների ասոցացիայի (ՕՏՕԱ) նախագահ Վլադիմիր Տասունին, դեպի Եգիպտոս չվերթների կասեցման պատճառով  «Ուրալյան ավիուղիների»  վնասը  տարեվերջին կկազմի 700 մլն ռուբլի, «Օրենբուրգի ավիաընկերությունը» կկորցնի ավելի քան 800 մլն ռուբլի, «Հյուսիսային քամին» (Nord Wind) ՝ 4 մլրդ ռուբլի, «Յամալը»՝ 324 մլն ռուբլի, «Red wings»-ը` 480 մլն ռուբլի, «Թայմիրը»` 232 մլն ռուբլի, ընդ որում, ամենից շատ կորցնում են չարթերային թռիչքներ իրականացնող  ավիաընկերությունները։ 
Նշվում է, որ ՕՏՕԱ-ի անդամ է հանդիսանում ռուսական առաջատար ավիաուղիների մոտ 20 տոկոսը, որոնք ապահովում են երկրի ավիափոխադրումների ավելի քան 80 տոկոսը։
Ավելի վաղ ՕՏՕԱ-ն հաղորդել էր, որ Եգիպտոսի ներկայիս վիճակի պատճառով զբոսաշրջային արդյունաբերության կորուստնեը կարող են կազմել մինչև 200 մլն դոլար գումար։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play