Ղրղզստանում գրանցվել է 5.5 մագնիտուդով երկրաշարժ


Ղրղզստանում գրանցվել է 5.5 մագնիտուդով երկրաշարժ

  • 18-11-2015 15:59:51   | Ղրղզստան  |  Հասարակություն

Սույն թվականի նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 21.29-ին (Գրինվիչի ժամանակով` 17.29-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.370 և արևելյան երկայնության 73.130աշխարհագրական կոորդինատներով (Ղրղզստան), օջախի 15 կմ խորությամբ և 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Զոհերի և ավերվածության վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Նոյյան տապան  -   Հասարակություն