Վարորդները ավտոերթ են անցկացնելու Հայաստանում տրանսպորտի ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու պահանջով


Վարորդները ավտոերթ են անցկացնելու Հայաստանում տրանսպորտի ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու պահանջով

  • 19-11-2015 13:23:19   | Հայաստան  |  Տրանսպորտ
 
«Ավտովարորդների պաշտպանության լիգան», անհատ տաքսիստները, տաքսի ծառայությունները և ընդհանրապես ուղևորախոխադրումներ իրականացնող կազմակերպությունները   վաղը՝ նոյեմբերի 20-ին  ժամը 13,00-ին Երևանի Բրազիլիայի հրապարակից  դեպի Կառավարության շենք եւ Բաղրամյան 26 իրականացնելու են ավտոերթ՝  Հայաստանում տրանսպորտի ոլորտում համակարգային փոփոխությունների պահանջով:
 
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, NT.am-ին հայտնեց  «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Նոյեմբերի 20-ին հանդիպոմ ենք պահանջելու վարչապետի, այնուհետեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, 22 կետից բաղկացած առաջարկներ ենք ներկայացնելու նրանց, պահանջելու ենք, որ վերահսկողությունը Տրանսպորտի եւ կապի նախարարության Տրանսպորտի տեսչությունից փոխանցվի ոստիկանությանը»,-ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Տրանսպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play