Էկոտան նախագիծը կարող է հեղաշրջում մտցնել շինարարության մեջ.Նորայր Հովակիմյան (Տեսագրություն)


Էկոտան նախագիծը կարող է հեղաշրջում մտցնել շինարարության մեջ.Նորայր Հովակիմյան (Տեսագրություն)

  • 21-11-2015 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



 
 
Նոյեմբերի 21-ին ժամը 12,00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամը կազմակերպել է  «Գյուտարարների ակումբի» հերթական  քննարկումը։ 
 
Թեման՝ «Ամերիկյան, Շվեդական առաջավոր կազմակերպությունները  հայ մասնագետների խմբի հետ համատեղ համագործակցության արդյունքում ներկայացնում են  յուրօրինակ Էկոտան նախագիծը՝  նորագույն տեխնոլոգիաների,  լիարժեք ջերմամեկուսացման  և  այլընտրանքային էներգիայի կիրառմամբ»։
 
Նախագծի մասնակիցներն են  Շվեդական Սոլթեք ընկերությունը իր  ապակեթափանց արևային ֆոտոէլեմենտներով  և ջրատաքացուցիչներով, Տեսլա ընկերությունն իր  էներգիայի կուտակման համար նախատեսված  մարտկոցներով,  Օնիքս ԳԸ ընկերությունն իր ապակեպլաստ պրոֆիլներով,  Հարգ ճարտարապետական արվեստանոցն  իր  նրբագեղ լուծումներով։ 
 
Բանախոսներն են
 
Նորայր Հովակիմյան - Շվեդական  "Սոլթեք"  ընկերության Հայաստանյան ներկայացուցիչ   "Արսմարթսիմ"  ՍՊԸ -ի տնօրեն՝  
Գագիկ Հարությունյան -   " Հարգ"  ճարտարապետական ընկերության տնօրեն՝    
Գագիկ  Կիրակոսյան -    " Օնիքս ԳԸ"   տնօրեն 
 
Քննարկմանը ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.ԱրմենիաTV
2.ԱրարատTV
3.Ա1+
4.NT.am
5.Nyut.am
6.168.am
Քննարկումը  կվարի «Նոյյան Տապան» Հիմնադրամի տնօրեն, փիլ. գիտ. թեկնածու  Տիգրան Հարությունյանը
 
Քննարկման լուսանկարներն այստեղ
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-351124 հեռախոսահամարով։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ