Թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)


Թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)

  • 24-11-2015 17:23:24   | Թուրքիա  |  



Սիրիայի տարածքում թուրքական ռազմաօդային ուժերը կործանել են  ռուսական ռազմական Су-24 ինքնաթիռը  Թուրքիայի օդային տարածքը խախտելու պատճառով: Անկարայի փոխանցմամբ, կործանված ինքնաթիռի անձնակազմը չի արձագանքել զգուշացումներին:
 
Ինչպես տեղեկացնում է newsader.com-ն` հղում անելով  Reuters-ին, թուրքական սահմանին է մոտեցել երկու ինքնաթիռ: Նշվում է, որ դրանցից մեկը կործանվել է այն բանից հետո, երբ օդաչուներին պահանջել են հեռանալ  թուրքական երկնքից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանումը, սակայն հերքել է թուրքական սահման ներխուժման փաստը:
Իր հերթին, թուրքական  «Անալոդու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիային վարչապետ Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Հուլուսի Ակարին և Արտաքին գործերի նախարար Ֆերիդունոմ Սինիրլիօղլուն սիրիական սահմանին տեղի ուեցածի մասին տեղեկություն ստանալու համար: Վարչապետի հրամանով Թուրքիայի ԱԳՆ-ն մտադիր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բոլոր շահագրգիռ երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հետ:
BBC-ի տվյալներով ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղարը նշել է, որ դաշինքը «կապի մեջ է թուրքական իշխանությունների հետ»:
 
 
 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play