Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է դառնա նախաձեռնող կողմ. Դավիթ Շահնազարյան


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է դառնա նախաձեռնող կողմ. Դավիթ Շահնազարյան

  • 24-11-2015 18:12:48   | Հայաստան  |  Քաղաքական

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ժամանակն է, որ Հայաստանը պաշտպանվող սուբյեկտից պետք է վերափոխվի նախաձեռնող կողմի»,- համոզված է քաղաքական գործիչ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա` վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը բավականին հեռացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից:
 
Դ. Շահնազարյանի կարծիքով` հակամարտությունը վերջնական լուծում չի գտնում ոչ միայն կողմերի՝ տրամաբանորեն հակառակ տեսակետների, այլև միջազգային բավարար երաշխիքների բացակայության պատճառով:
«Հայ-ադդրբեջանական բանակցային գործընթացում և Ադրբեջանի կեցվածքում լուրջ փոփոխություն տեղի  ունեցավ  2012 թվականից կամ ավելի կոնկրետ Ռամիլ Սաֆարովին  Ռուսաստանի օգնությամբ վերադարձնելուց և հերոսացնելուց հետո»,- ասաց Դ. Շահնազարյանը` հավելելով, որ Ադրբեջանի սանձարձակ պահվածքը  պայմանավորած է Ռուսաստանի կողմից նրան զենք վաճառելու հանգամանքով:
Փորձագետի  խոսքերով` Ռուսաստանը մեծ քանակությամբ ռազմամթերք է վաճառել Ադրբեջանին, ինչի  արդյունքում խախտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած ռազմաքաղաքական բալանսը:  
Դ. Շահնազարյանի պնդմամբ` Ադրբեջանի ներկայիս իշխանությունը  հակահայկականությամբ փորձում է ադրբեջանական ինքնագիտակցության հիմք ստեղծել, որը հետևողական քաղաքականություն է:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play