Ռուս լրագրողները վիրավորվել են սիրիական բանակի դիրքեր բարձրանալու ժամանակ


Ռուս լրագրողները վիրավորվել են սիրիական բանակի դիրքեր բարձրանալու ժամանակ

  • 24-11-2015 18:39:44   | Սիրիա  |  Հասարակություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրատապ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ երկուշաբթի օրը ռուս լրագրողներն այցելել են սիրիական կառավարական բանակի դիրքեր` Զուայեկի բարձունք,  որի ընթացքում գնդակոծվել են նրանց մեքենաները  «ՏՕՈՒ» հակահրթիռային կառավարելի հրթիռով:
 
Այս մասին տեղեկացնում է 1tv.ru-ն: 
Լրագրողներից երկուսը թեթև վնասվացքներ են ստացել, մեկը ` վիրավորվել է: Այս պահին լրագրողների ամբողջ խումբը վերադարձել է Լաթակիայից ոչ հեռու գտնվող «Հմեյմիմ» ավիաբազա:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն