Նշվել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի 20-ամյակը


Նշվել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի 20-ամյակը

  • 24-11-2015 19:15:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Ուսանողական աշուն-2015» միջոցառումը։ Այն նվիրված է ԵՊԲՀ 95 և բուհի ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի 20-ամյակներին։
  
Ցերեկույթն ուղեկցվում էր մշակութային ծրագրով և մրցանակաբաշխությամբ։ Պարգևներ ստացան նախորդ 20 տարիներին ուսանողական կառույցի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովը ղեկավարած անձինք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, որ բժշկական համալսարանի ուսանողական կառույցը ղեկավարել է 2003-2005թթ., նկատեց, որ միշտ էլ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը մրցունակ է եղել. «Պատահական չէ, որ բժշկական համալսարանից էին ՈՒՀԱ թիմերը, որոնք հաղթանակներ էին բերում և՜ մեր երկրին, և՜ բժշկական համալսարանին։ Բժշկական համալսարանի ուսանողական կառույցը կարողանում էր մթնոլորտ, միջավայր ստեղծել ուսանողների համար, որտեղ ցանկացած ոք կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում կարողանում էր իրեն դրսևորել»։ Պարոն Ավագյանը նկատեց, որ ուսանողական կառույցի արդեն ներկա սերունդը շարունակում է լավագույն ավանդույթները։ 
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանը նկատեց, որ ուսանողներն այսօր բավականին ակտիվ են։ Կրթությանը զուգահեռ մասնակցում են հասարակական աշխատանքին, բուհական տարբեր միջոցառումների։
«Ուսանողական աշուն-2015»-ը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։ 
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play