Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը


Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

  • 25-11-2015 14:36:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի ավագանին նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ  անվանի  գիտնական,  բժշկական  գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր  Կարեն  Քյանդարյանի,  ՀՀ վաստակավոր  արտիստուհի  Բելլա  Դարբինյանի և ՀՀ  ժողովրդական նկարիչ  Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին: 
 
Ավագանին  միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշմանը: Նոր  աղբավայրը  նախատեսվում  է  կառուցել  Նուբարաշենի  գործող  աղբավայրի հարևանությամբ: Աղբավայրի  առաջին  գոտին  շահագործման  հանձնելուց  հետո նախատեսվում է գործող  աղբավայրի փակման և վերականգնողական աշխատանքների իրականացում: 
Երևանի ավագանու որոշմաբ  մինչև  2017  թվականի  դեկտեմբերի  1-ը երկարացվել է Փ.Բուզանդի  փողոցի  1/3  հասցեում  «Հրապարակ օրաթերթ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը  տրամադրված  տարածքի  անհատույց  օգտագործման  ժամկետը:  Ավագանու որոշմամբ նույն ժամկետով երկարացվել է «Հանրային  կապերի  և  տեղեկատվության  կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված  տարածքի  անհատույց  օգտագործման  ժամկետը:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն