Տուլայում վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքները դրամական փոխհատուցումը ստանալու համար պետք է ներկայացնեն որոշ փաստաթղթեր


Տուլայում վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքները դրամական փոխհատուցումը ստանալու համար պետք է ներկայացնեն որոշ փաստաթղթեր

  • 25-11-2015 17:14:25   | Հայաստան  |  Հասարակություն

Հայտարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ  ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը  ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են  ներկայանալ   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը (Պահանջվող փաստաթղթերի ցանկը տե՛ս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքէջում՝ այս հղումով):


Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել  նշված հեռախոսահամարներով՝ (010) 59-00-24, (010) 59-00-29:

Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ (010) 59-01-02,  (010) 59-01- 04(010) 59-01-05  հեռախոսահամարներով և transport@mtc.am էլեկտրոնային հասցեով:

Հիշեցում.  ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի  հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցույց տալու նպատակով։

1. Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կտրամադրվի  1,5 մլն դրամ:
2.  ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ:
3.  Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։
Նոյյան տապան  -   Հասարակություն