Վերականգնվել է Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի փլուզված հատվածը


Վերականգնվել է Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի փլուզված հատվածը

  • 25-11-2015 17:43:53   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ3) 95-96-րդ կմ-ում` Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի երթևեկելի հատվածում,  նոյեմբերի 19-ին տեղի էր ունեցել հողային պաստառի և կողնակի փլուզում: 


Նշված հատվածում նոր փլուզումների վտանգը կանխելու  համար ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊ ընկերությունը  խնդրին ժամանակավոր լուծում է տվել։ Ճանապարհաշինարարների կողմից իրականացվել են  հողային պաստառի և կողնակի վերականգնման աշխատանքներ, ճանապարհի փլուզված հատվածի երկայնքով տեղադրվել են մետաղական արգելափակոցներ։ 

Միաժանանակ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը դիմել է «Արցախճան» ինստիտուտ ՓԲ ընկերությանը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և ճանապարհահատվածի վերականգնման նպատակով համապատասխան եզրակացություն տալու համար։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն