Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման հետ կապված լուրերի միջոցով վարչախումբը փորձում է մոլորեցնել ժողովրդին.«Նոր Հայաստան»


Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման հետ կապված լուրերի միջոցով վարչախումբը փորձում է մոլորեցնել ժողովրդին.«Նոր Հայաստան»

  • 25-11-2015 17:46:25   | Հայաստան  |  Հասարակություն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման հետ կապված լուրերի մասին..
 
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը:
 
Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին և ապակողմնորոշել միջազգային հանրությանը:
 
Միևնույն ժամանակ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ժողովրդին կոչ է անում չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին և դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին խաղաղ ձևով համախմբվել Ազատության հրապարակում ու տեր կանգնել իր իրավունքներին:
 
  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play