Գյումրիում ողջ օրվա ընթացքում նկատվել են ոստիկանական կուտակումներ
25-11-2015 18:27:45 | Շիրակի մարզ | Հասարակություն
Գյումրիում ողջ օրվա ընթացքում նկատվում են ոստիկանական կուտակումներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քրեական հետախուզության և ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին ողջ օրվա ընթացքում հսկողություն են իրականցում քաղաքի տարբեր մուտքերի մոտ: Ոստիկաններ են հավաքված նաև ՀՀ ոստիկանության «Մուշ»-ի և «Կումայրի» բաժինների մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են որոշ գյումրեցիներ նմանատիպ հսկողություն իրականցվել է գիշերվանից: Ոստիկանների կողմից իրականացվում է կոնկրետ մակնիշի մեքենաների զննություն: