Անկարան հայտարարել է ռուս և թուրք ԱԳՆ նախարարների առաջիկա հանդիպման մասին


Անկարան հայտարարել է ռուս և թուրք ԱԳՆ նախարարների առաջիկա հանդիպման մասին

  • 25-11-2015 19:09:47   | Թուրքիա  |  Քաղաքական

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մոտ օրերս հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի Արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մավլյուտ Չավուշօղլուն:
 
Ինչպես տեղեկացնում է  gazeta.ru-ն` հղում անելով РИА «Новости»-ին, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Տանժու Բիլգիչան: 
Նշվում է, որ այսօր Թուրքիայի ԱԳՆ նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն հեռախոսաղրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հայտարարության մեջ է ասվում, ռուսական կողմին են հանձնվել ռուսական կործանված ինքնաթիռի Թուրքիայի օդային տարածքի խախտման վերաբեյալ տվյալները: Կողմերը համաձայնության են եկել տեղեկատվությունը փոխանցել ռազմական և դիվանագիտական մարմիններին:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play