Թուրքիայի վարչապետն անձամբ է հրահանգել կործանել ռուսական ինքնաթիռը


Թուրքիայի վարչապետն անձամբ է հրահանգել կործանել ռուսական ինքնաթիռը

  • 25-11-2015 19:31:42   | Թուրքիա  |  Քաղաքական

«Ես անձամբ եմ հրահանգել կործանել ռուսական ինքնաթիռը»,- այս մասին հաղորդել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթօղլուն:
 
Ըստ նրա` ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, ուստի և կործանվել է.«Մենք զգուշացրել ենք ռուսական կողմին մեր սահմանները պաշտպանելու պատրաստակամության և զենքի կիրառման հավանականության մասին»,- ասել է Ա. Դավիթօղլուն:
Նա նաև նշել է, որ իրենց դիրքորոշման մասին ամբողջ աշխարհն է իմացել, սակայն Ռուսաստանը հաշվի չի առել թուրքական կողմի նախազգուշացումները: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական