Ռուսները որոշել են հայերի խնդիրներն օգտագործել որպես գործիք` թուրքերի դեմ. Անուշ Հովհաննսիյան (տեսանյութ)
26-11-2015 15:11:44 | Հայաստան | Քաղաքական
Թուրքիայում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, պետք է աչալուրջ լինի և շատ չոգևորվի ռուս քաղաքական գործիչների կողմից նախորդ օրերին հնչող գայթակղիչ և շատ վտանգավոր հայտարարություններից այն մասին, թե հայերին պետք է զինել և աջակցել Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցում: Նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննսիյանը:
Ըստ նրա` ռուսների նման հռետորաբանությունը ցույց է տալիս, որ իրենք վաղուց քաջատեղյակ են Հայկական հարցին և պահանջատիրությանը, սակայն երկար ժամանակ է լռելուց հետո այսպիսի պատեհ առիթի դեպքում որոշել են հայերին օգտագործել որպես գործիք:
Ա. Հովհաննիսյանի կարծիքով` Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը երկկողմ ռազմական լուրջ բախումների չի հանգեցնի, սակայն երկարատև կտրվածքով կփչանան ռուս-թուրքական հարաբերությունները:
Նրա փոխանցմամբ` կատարվածը երկու նպատակ ուներ. առաջին` ահաբեկել ռուսներին, երկրորդ` մեծ աղմուկ բարձրացնել և առարկայնորեն ցույց տալ, որ ինքնաթիռի խոցման տարածքում բնակվող թուրքմենների կյանքը վտանգված է, ուստի Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու իր սահմանները:
Ըստ թուրքագետի` Թուրքիան Սիրիան դիտարկում է որպես իր ազդեցության գոտի և այնտեղ կատարվող պատերազմական իրավիճակն օգտագործելու հնարավորություն տարածաշրջանային լիդեր դառնալու համար, սակայն Ռուսաստանի ռազմական միջամտությունն էականորեն խառնեց Ռեջերբ Թայիբ Էրդողանի ծրագրերը:
Ա. Հովհաննիսյանի խոսքերով` այս տարիների ընթացքում Ռ. Էրդողնաը մշտապես ձգտել է Թուրքիայի և Սիրայի մոտ 900 կիլոմետրանոց սահմանին ստեղծել բուֆերային գոտի, այդպիսով թույլ չտալով սահմանամերձ գոտում բնակվում են քրդերին միավորվել քրդական մյուս ուժերի հետ:
«Թուրքիայի այս մտադրությանը դեմ էր ԱՄՆ-ն, սակայն ինչ-ինչ առևտրային կապերի շնորհիվ վերջպես համաձայնվեցին, բայց ոչ սահմանի ողջ երկայնքով, այլ թուրք-սիրիական սահմանի 100 կլիոմետի չափով»,- ասաց թուրքագետը:
Անդրադառնալով միջազգային և ռուսական մամուլում լայնորեն քննարկվող այն հարցին, թե Թուրքիան արդյոք ինքնուրույն է կայացրել ռուսական կործանիչի խոցման որոշումը, նա նշեց, որ Ռ. Էրդողանը չէր համարձակվի ինքնուրույն գործել, քանի որ թուրքերը գենետիկորեն վախենում են ռուսներից:
«Ռուսական կործանիչի խոցումը պատահականություն չէր, ավելին` այն նախօրորք պլանավորած ծրագիր էր, որն հաջողությամբ իրականացվեց»,- ասաց Ա. Հովհաննսիյանը` հավելելով, որ Թուրքիան իր այդ քայլը համաձայնեցրել է գուցե ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամների, այլ նրանցից վերևում կանգնածների հետ: