Թբիլիսիում քննարկվելու են առողջապահական արդի հարցեր


Թբիլիսիում քննարկվելու են առողջապահական արդի հարցեր

  • 26-11-2015 15:15:27   | Վրաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կանցկացվեն Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին գործերի և առողջապահության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց կմասնակցի նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: 

Միջոցառումների առանցքում է Եվրոպական ընկերության շրջանակներում համագործակցության զարգացման ապահովումը: Առողջության պահպանման ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մասնակիցները կկիսվեն իրենց տեսակետներով և գաղափարներով: 

Կքննարկվեն ԱՀԿ միջազգային առողջապահական կանոնակարգերի իրականացման մարտահրավերներին, հակամանրէային դեղերի կայունության դեմ պայքարին, իմունականխարգեմանը վերաբերող հարցեր: Կանդրադառնան նաև ԱՀԿ ծխախոտի վերահսկման շրջանակային կոնվենցիայի իրականացման ընթացքին:

 
Նոյյան տապան  -   Հասարակություն