Սուրիկ Խաչատրյանի որդին նոր պաշտոն է ստացել


Սուրիկ Խաչատրյանի որդին նոր պաշտոն է ստացել

  • 26-11-2015 16:32:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, Սդղի գյոլի գործով իր նկատմամբ քրեական գործի կարճումից քիչ ժամանակ անց Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական է նշանակվել:
 
«Էդ ի՞նչ պաշտոն է, որ: Իմ նախաձեռնությամբ Տիգրանին ընդունել ենք աշխատանքի: Նրան ես ճանաչել եմ դեռ դպրոցական տարիներից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի որդու նշանակումը ներկայացրեց Մաթևոսյանը:
 
Panorama.am--ի  հարցին, թե Տիգրան Խաչատրյանը հանրության շրջանում վատ համբավ ունի և ավելին, երկու աղմկահարույց գործերով նրա անունը հնչեղություն է ստացել, Մաթևոսյանը արձագանքեց. «Ցանկացած ակտիվ երիտասարդ կարող է նման կենսագրություն ունենա…համբավը, ի վերջո, կարող է սարքվել, բայց նաև կա իրավապահ մարմինների որոշումը, որ Տիգրանը այդտեղ մեղք չունի: Հիմա ո՞ւմ հավատանք: Ինքը ակտիվ երիտասարդ է, նորմալ կրթություն ստացած, պետք է օգտագործենք»:
 
Հարցին, թե ինչո՞վ է օգնելու մարզպետի որդին, Մաթևոսյանը պատասխանեց, որ նա տնտեսագետ է և կարող է «շատ հարցերում օգնել»:
 
«Մենք տնտեսական հարցերի հետ կապված խնդիրներ ունենք, ինքը խորանում է, նաև անտառային օրենսդրության մեջ է խորանում: Կարծում եմ օգնելու բան կունենա», -ասաց Մաթևոսյանը` նշելով, որ Տիգրան Խաչատրյանը կաշխատի Երևանում:
 
Նաև ընդգծեց, որ ինքը իր օգնականի աշխատանքի հետ կապված որևէ մտավախություն չունի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը