Լազարյաններ ընտանիքին նվիրված միջոցառում Մոսկվայում


Լազարյաններ ընտանիքին նվիրված միջոցառում Մոսկվայում

  • 27-11-2015 18:50:05   | Հայաստան  |  Մշակույթ
Նոյեմբերի 26-ին Լազարյանների տան հիմնադրման 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման և հոգեհանգստի պատարագի արարողություն` ի հիշատակ Լազարյաններ տոհմի:
 
Այս տարի լրանում է նաև Լազարյաններ ընտանիքի հովանավորմամբ կառուցված Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցու 200-ամյակը:
 
Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, «Ռուսաստանի հայերի միություն» և «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի և Մոսկվայի թիվ 2042 հանրակրթարանի աշակերտներ: 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play