Ռուսաստանը հայաստանյան իր ավիաբազան ուժեղացնում է մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով


Ռուսաստանը հայաստանյան իր ավիաբազան ուժեղացնում է մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով

  • 08-12-2015 12:20:39   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ռուսական զինված ուժերն ուժեղացրել են Հայաստանում «Էրեբունի» ռազմաբազան մարտական և տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակով:
Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով РИА «Новости»-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` մինչ ընթացիկ տարվա ավարտ ավիաբազա կտեղափոխվի ուղղաթիռների հերթական խմբաքանակը:
Ուղղաթիռները տեղակայված են հարմարեցված կայանատեղիներում, МиГ-29 կործանիչների կողքին:  Օդային միջոցների հավաքագրումը կտևի մեկ ամիս, որից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքներ իրականացնել:
Նշվում է, որ այս խմբաքանակի շրջանակներում Հայաստան կբերվեն յոթ գրոհային և տրանսպորտային ուղղաթիռներ Ми-24П  և Ми-8МТ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական