Աղբյուրի տեղեկացմամբ` ռուսական սուզանավը թևավոր հրթիռներով մոտենում է Սիրիայի ափերին


Աղբյուրի տեղեկացմամբ` ռուսական սուզանավը թևավոր հրթիռներով մոտենում է Սիրիայի ափերին

  • 08-12-2015 13:13:50   | Սիրիա  |  Միջազգային

Ռուսական «Ростов-на-Дону» սուզանավը գտնվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում և մոտենում է Սիրիայի ափերին: 
 
Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, ըստ որի` սուզանավի զինանոցում կան «Калибр-ПЛ» թևավոր հրթիռներ, որոնք  օգտագործվում են Կասպից նավատորմի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիքերին հարվածելու նպատակով:
Նշվում է, որ սուզանավի գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային