Ֆինլանդիան մտադիր չէ ռազմական ստորաբաժանումներ ուղարկել Իրաք


Ֆինլանդիան մտադիր չէ ռազմական ստորաբաժանումներ ուղարկել Իրաք

  • 09-12-2015 16:07:57   | Ֆինլանդիա  |  Քաղաքական

Ֆինլանդիան մտադիր չէ Իրաք ուղարկել ռազմական ստորաբաժանումներ և ցանկանում է հակաահաբեկչական գործողություններին մասնակցել քուրդ զինյալներին կրթելու ճանապարհով: 
 
Tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարության ղեկավարը` մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ֆիննական կողմին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար ուղարկված հարցումը: 
Նրա խոսքերով` Իրաքում անցկացվող կրթության շարունակումը և ուժեղացումը համապատասխանում է Ֆինլանդիային, քանի որ վերջինս մտադիր չէ այնտեղ ուղարկել ռազմական ստորաբաժանումներ:
Նախարարը նաև հաղորդել է, որ ԱՄՆ-ի կողմից Ֆինլանդիային ուղարկված հարցման բովանդակությունն ավելի ընդարձակ է, նրանում առկա են շատ գաղտնի  դետալներ: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական