«Մարդու իրավունքնրը խախտվում են ոստիկանության բաժին հայտնվելու առաջին իսկ պահից». Հասմիկ Սահակյան (Տեսագրություն)


«Մարդու իրավունքնրը խախտվում են ոստիկանության բաժին հայտնվելու առաջին իսկ պահից». Հասմիկ Սահակյան (Տեսագրություն)

  • 10-12-2015 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Դեկտեմբերի 10-ին ժամը՝ 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի ունեցավ ասուլիս՝  ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
 
Թեման՝ «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում. խտրական դրսևորումները ՀՀ ՔԿՀ-ներում, ազատազրկված անձանց նկատմամբ կիրառված բռնությունները, խոշտանգումների դեպքերը, բնակեցման պայմանները (գերբնակեցում, պահման պայմաններ) և կոռուպցիոն դրսեւորումները ՔԿՀ-ներում»: 
 
Բանախոսներն են՝
 
Ռուբեն Սարգսյանը -  ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ 
Սերգեյ Գաբրիելյանը - ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի դնտորդ 
Ռոբերտ Ռևազյանը - ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի դնտորդ 
Հասմիկ Սահակյանը   -  ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի նախագահ 
Արթուր Հարությունյանը  - ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի իրավաբան 
 
Ասուլիսի ընթացքում  բանախոսներն ամփոփեցին նաև 2015 թվականի կատարած աշխատանքները և կներկայացնեն հետագա ծրագրերը։ 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել  060-35-11-24, 093-669-339 հեռախոսահամարներով` Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ