ԶԼՄ-ները հաղորդել են ԻՊ-ի առաջնորդի` Թուրքիայից Լիբիա տեղափոխվելու մասին


ԶԼՄ-ները հաղորդել են ԻՊ-ի առաջնորդի` Թուրքիայից Լիբիա տեղափոխվելու մասին

  • 09-12-2015 18:48:03   |   |  Միջազգային

«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին Թուրքիայից տեղափոխվել է Լիբիա: 
Lenta.ru-ի փոխանցմամբ` ԻՊ առաջնորդի կացության վայրի փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է իրաքյան հետախուզությունից խուսափելու համար:  
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ԻՊ-ի առաջնորդը Լիբիա է հասել երկրի հյուսիսում տեղակայված Սիրտ քաղաքով: 
Ավելի վաղ, ալ Բաղդադին մի քանի անգամ Իրաքից գնացել է Սիրիա և հակառակը:
TASS-ի տեղեկություններով` վերջին անգամ ընթացիկ տարվա նոյեմբերին է կազմակերպության առաջնորդը սիրիական Ալբու Քամալ փոքրիկ քաղաքից տեղափոխվել է իրաքյան Մոսուլ քաղաք և այնտեղից դարձյալ Թուրքիա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play