«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը 10 տարեկան է


«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը 10 տարեկան է

  • 11-12-2015 14:05:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Նովոստի-Արմենիա»  միջազգային լրատվության գործակալությունը նշում է  հիմնադրման 10-ամյա հոբելյանը։
 
 
«Երախտագիություն եմ հայտնում մեր բոլոր ընթերցողներին, գործընկերներին և ընկերներին աջակցության համար, առանց որի մենք չէինք կայանա որպես Հայաստանի լրջագույն մեդիանախագիծ»,– ասաց ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։
Նրա խոսքով, 10 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հաջողվել է մշակել սեփական ոճը, ուրույն տեղը զբաղեցնել մեդիատարածքում և մնալ որպես դասական լրատվական գործակալություն, որին վստահում են և որին մեջբերում են օգտատերերը և միջազգային զանգվածային լրատվամիջոցները` հանրապետության կարևորագույն իրադարձությունները լուսաբանելիս։ 
«Վերջերս մենք գործարկեցինք այսօրվա պահանջներին համապատասխանող ժամանակակից նոր մուլտիմեդիոն կայք։ Ներկայում մշակման փուլում են մի քանի նախագծեր։ Բացի այդ, առաջիկայում կրկին կսկսի գործել «Նովոստի–Արմենիա» մամուլի նորացված կենտրոնը»,– հայտնեց Դավիթյանը։ 
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկության հուսալի աղբյուր։ Ներկայում www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։ 
ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ն (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են` www.teleсom.arka.am հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, adnet.am գովազդային ցանցը, ARKA-Style կայքը բարձրաշխարհիկ քրոնիկոնին հետևողների համար և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play