Հայ երաժիշտ-կատարողների հաղթանակները՝ Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում


Հայ երաժիշտ-կատարողների հաղթանակները՝ Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում

  • 16-12-2015 15:38:16   | Ռուսաստան  |  Մշակույթ

Ս. թ. դեկտեմբերի 5-15-ը, Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կայացած Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող ջութակահար Դիանա Ադամյանը արժանացել է երկրորդ, Անդրանիկ Աղաջանյանը` հատուկ մրցանակի:
 
Միջազգային մրցույթների դափնեկիրներ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի 11-րդ դասարանի աշակերտներ Դիանա Ադամյանը (դասատու՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյան) և Անդրանիկ Աղաջանյանը (դասատու՝ Արմինե Ավետիսյան) մրցույթին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նշենք, որ պատանի երաժիշտները ս. թ. հուլիսին որպես մենակատարներ հանդես էին եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ և հաղթել մրցույթի նախընտրական փուլում` արժանանալով միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերին:     
Մրցույթն անցկացվել է երեք փուլով` դաշնամուր, ջութակ, թավջութակ անվանակարգերում, որին մասնակցել են մինչև 17 տարեկան 130 պատանի երաժիշտ-կատարողներ, ավելի քան 23 երկրներից. Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Ավստրալիայից, Կորեայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Սերբիայից, Ավստրիայից, Ղազախստանից, Կանադայից, Դանիայից և այլ երկրներից: 
Դաշնակահարների ժյուրին նախագահել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական տասնամյակի տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը, ջութակահարներինը՝ ՌԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն, իսկ թավջութակահարներինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարիա Չայկովսկայան:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play