«Ինձ համար մեծ պատիվ է այցելել Ադրբեջան, որն ունի բարձր ազգային մշակույթ». Իտալացի դիրիժոր


«Ինձ համար մեծ պատիվ է այցելել Ադրբեջան, որն ունի բարձր ազգային մշակույթ». Իտալացի դիրիժոր

  • 17-12-2015 11:35:09   | Ադրբեջան  |  Մշակույթ

Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հավակնորդ Ջանլուկա Մարչիանոյի կարծիքն Ադրբեջանի բարձր ազգային մշակույթի շուրջ։
 
Մայիսի 25-ին Ադրբեջանի պետական ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրվել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան:
Ինչպես տեղեկացնում է TrendLife-ը, ներկայացումը ցնցող հաջողություն է ունեցել: Հանդիսատեսը ջերմ ու էմոցիոնալ վերաբերմունք է ցուցաբերել արտիստների նկատմամբ՝ ուղեկցելով նրանց արիաների եւ զուգերգերի կատարումներն անվերջ ծափահարություններով եւ «Բրավո»-ներով: 
Ներկայացումը ղեկավարում էր հայտնի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն:
Աիդայի դերում առաջին անգամ հանդես էր գալիս թատրոնի երիտասարդ եւ տաղանդավոր երգչուհի Չինարա Շիրինը: Փայլուն եւ անթերի կատարեցին իրենց դերերն Ադրբեջանի վաստակավոր արտիստներ Ֆիդան Գաջիեւը (Ամներիս), Ավազ Աբդուլաեւը (Ամոնասրո), Ալի Ասքերովը (թագավոր) եւ Աքրամ Պոլադովը (Ռամֆիս): Ռադամեսի դերում էր Վրաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Թեյմուրազ Գուգուշվիլին:
Ներկայացումից հետ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն իր կարծիքը հայտնեց օպերայի վերաներյալ. «Ես առաջին անգամ եմ Ադրբեջանում՝ ձեր թատրոնի տնօրենի հրավերով: Այսօրվա «Աիդա» օպերան գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Ես ստացա մեծ բավականություն՝ աշխատելով ձեր բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող նվագախմբի եւ մենակատարների հետ: Ձեր նվագախմբում կան հիանալի երաժիշտներ, եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր նրանք հանդես եկան հատուկ ոգեշնչվածությամբ»:
Նա նաեւ մատնանշեց մենակատարների, երգչախմբի և մեներգիչների բարձր մասնագիտական մակարդակը:
«Ինձ վրա հիանալի տպավորություն թողեցին «Աիդա»-ի դերակատար Չինար Շիրինը եւ «Ամերիս»-ի մենակատար Ֆիդան Գաջիեւը: Նրանք ունեն ֆենոմենալ վոկալային տվյալներ, շատ գեղեցիկ արտաքին եւ գերազանց բեմական վարպետություն: Վոկալային առումով ինձ նաև դուր եկան Թագավորի, Ամոնասրոյի և Ռամֆիսի կատարումները: Իսկ Ռադամեսի դերակատար Թեյմուրազ Գուգուշվիլիին համարում եմ ինձ հետ աշխատած լավագույն տենորներից մեկը: Ես համոզված եմ, որ այսօրվա ներկայացման մենակատարները կարող են զարդարել աշխարհի լավագույն օպերային թատրոնների ներկայացումները: Դուք ունեք հրաշալի հանդիսատես, եւ ես շատ զգացված եմ, որ ողջ ներկայացման ընթացքում նրանք մեզ խրախուսում էին շատ ջերմ եւ իտալական էմոցիաներով: 
Ես թատրոնի տնօրենից հրավեր եմ ստացել հաջորդ նոր թատերաշրջանում ղեկավարելու երկու օպերաներ՝ «Աիդա» եւ «Տոսկա»:
Ես մեծ երախտագիտությամբ ընդունել եմ հրավերը: Ինձ համար մեծ պատիվ է եւս մեկ անգամ այցելել Ադրբեջան, որն ունի բարձր ազգային մշակույթ, եւ ներկայացումներ ղեկավարել այսքան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող օպերայի եւ բալետի թատրոնում» - ասաց Ջանլուկա Մարչիանոն:
Այսօր Ջանլուկա Մարչիանոյին մեծարում են հայերի կողքին կանգնելու և այդքան բարձր ազգային մշակույթ ունեցող Ադրբեջանին և վերջինիս բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող օպերայի եւ բալետի թատրոնին անարգելու համար:
Հուսանք՝ մեր երկրի մայր թատրոնի պոտենցյալ գլխավոր դիրիժորը մի օր էլ նույնը չի անի մեր նկատմամբ: 
 
Աղբյուրը՝ http://www.trend.az/life/culture/1882334.html
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play