ԱՄՆ-ն Թուրքիայից հետ է կանչում 12 կործանիչներ


ԱՄՆ-ն Թուրքիայից հետ է կանչում 12 կործանիչներ

  • 17-12-2015 12:42:15   | ԱՄՆ  |  Միջազգային

Վաշինգտոնը հայտարարել է Թուրքիայից տասնյակ ռազմական ինքնաթիռների` վեց F-15 Eagle կործանիչների և նույն քանակությամբ F-15 Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչների,  հետ կանչման մասին:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` ինքնաթիռների հետ կանչման մասին որոշումը հայտարարվել էր մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայից ինքնաթիռները տեղափոխվել էին Անկարա` Թուրրքիայի օդային տարածքի պաշտպանության և Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածելու համար:  
F-15-ի հետ կանչման մասին հայտարարվել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Քարտերի` Ինջիրլիք կատարած այցի հաջորդ օրը: 
Միևնույն ժամանակ, Պենտանգոնի ներկայացուցիչ Ջեֆֆ Դևիսը  հայտարարել էր, որ դա պարզապես պատահականություն է եղել: Նա նաև նկատել էր, որ նման քայլը չի նշանակում ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ունեցած պարտավորությունների փոփոխություն, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն շարունակելու է օգտագործել Ինջիրլիքի ավիաբազան:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play